Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբավայրը մաքուր եւ նորոգ է լինում միայն մայիսի 9-ին

Դեկտեմբեր 29,2011 12:58

Նոյեմբերյանի քաղաքի ծայրամասում, գողտրիկ բլրի վրա գտնվող զբոսայգում հառնում է Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանը: Այն անմխիթար վիճակում է. ջարդված են նստարանների փայտե նստելատեղերը, մանկական ճոճանակները պոկված են, հուշարձանին եւ զոհվածների անուններով սալիկների վրա դեռահասները տարբեր նյութերով գրել կամ փորագրել են իրենց եւ սիրած աղջիկների անունները: Հուշարձանի շրջակայքում կենցաղային աղբի կույտեր են:

Մեր այս մտահոգությունը կիսեցինք Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի հետ: Նա հավաստիացրեց, որ ամեն տարի մայիսի 9-ի նախաշեմին իրենք նորոգում են զբոսայգու նստարանների փայտե նստելատեղերը, սակայն անչափահասները ջարդում են դրանք:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031