Շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
2012 թվականը մեր երկրի համար հեշտ չի լինելու թե քաղաքական, թե մարզական առումներով: Արտաքին եւ ներքին մարտահրավերները հաղթահարելու համար մեր ժողովրդին մաղթում եմ համերաշխություն, իսկ մեր մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ միայն հաղթանակներ, որոնցից ամենակարեւորը, ցանկանում եմ, որ լինի ամռանը՝ Լոնդոնի օլիմպիական խաղերում:
1996 թվականից այս կողմ Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող ոչ մի մարզիկ Օլիմպոսի գագաթ չի բարձրացել: Հայաստանը փոքր, բայց արժանապատիվ երկիր է: Մաղթում եմ, որպեսզի Լոնդոնում ոչ միայն մեր Եռագույնը բարձրանա, այլեւ, ի նշան հաղթանակի, հնչի նաեւ Հայաստանի օրհներգը:
Հրաչյա ՌՈՍՏՈՄՅԱՆ
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար