ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքելով «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի պատասխանին՝ նախ համեստություն եւ հասունություն է ցանկացել բոլորին, որպեսզի զերծ մնան ամբոխահաճո, պոպուլիստական դատարկ մեկնաբանություններից, եւ կոնկրետ հարցերին տան կոնկրետ պատասխաններ:
«Ի գիտություն պարոն Հակոբյանի ասեմ` որոշ քաղաքական գործիչների նման ես պահի ազդեցության տակ կուսակցություն երբեք չեմ փոխել եւ չեմ տառապել քաղաքական ասպարեզում ամեն գնով հայտնվելու մոլուցքով: Ուստի բոլորիս ցանկանում եմ սառը դատողություն, փոխադարձ հարգանք, սեր, ազնիվ մրցապայքար»,-ասել է Շարմազանովը: