Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը պատասխանում է Շարմազանովին

Դեկտեմբեր 29,2011 11:20

Ցավում եմ, որ Էդուարդ Շարմազանովը ինքն իրեն կարգեց խորհրդատու, ինչի համար առնվազն անհրաժեշտ է ապրած սեփական կենսագրությամբ դրա իրավունքը նվաճել:

Երիտասարդ պատգամավորը փորձել է խուսափել ասելիքիս բուն իմաստից, թե ինչ ճանապարհով այսօր կարելի է ազատ ու արդար ընտրությունների միջոցով ձեւավորել վստահություն ներշնչող ԱԺ, այդ թվում նաեւ այս փուլում հրաժարվելով մեծամասնական համակարգից, եւ խոսքիս միայն մեկ հատվածին անդրադառնալով` անցել է բարոյախրատական քարոզի, ինչը կարելի է դիտարկել երեսպաշտության դրսեւորման դասական օրինակ:

Եթե պարոն Շարմազանովը իսկապես համոզված է իր մոտեցումների ճշմարտացիության մեջ, ես նրան հրավիրում եմ ուղիղ եթերում հեռուստատեսային բաց բանավեճի: Կասկածում եմ, որ նա կհամաձայնի առաջարկությանս, որովհետեւ ստիպված կլինի հրապարակավ պաշտպանել սուտը, կեղծիքը, կոռուպցիան, պլուտոկրատիան, հանցագործություներն ու շատուշատ բաներ, որոնք այսօր բացահայտ խոչընդուտում են պետության կայացմանը:

Իսկ երիտասարդ պետական գործիչին Ամանորին ցանկանում եմ համեստություն եւ հասունություն:

Ռուբեն Հակոբյան

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031