Այսօր` դեկտեմբերի 28-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Մարգար Մելքոնյանը` նշանակվելով ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Գոռ Ալեքսանյանը նշանակվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գոռ Ալեքսանյանը նախկինում նույնպես աշխատել է այդ պաշտոնին և ազատվել էր աշխատանքից նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանը: Նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է Մարատ Դուլյանը, որը մինչ այդ աշխատում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նաիրիի քննչական բաժանմունքի պետ:
Կարդացեք նաև
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ: