Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով քաղաքապետարանի աշխատակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, կարեւորել է յուրաքանչյուրի դերն ու աշխատանքնում ստանձնած պատասխանատվությունը։
«Բարձր գնահատելով թիմային համատեղ աշխատանքի ձեր ձգտումները՝ համոզված եմ, որ շարունակելով աշխատել նույն ոգով, մենք միասին կարձանագրենք նորանոր հաջողություններ, որոնք կդառնան մեր սիրելի Երևանի կենսագրության անջնջելի մասը»,–նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել աշխատակազմի մի շարք աշխատակիցների: Հանրակրթության ոլորտում ներդրած ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի եւ բեղմնավոր գործունեության համար Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը եւ կազմակերպական վարչության աշխատակից, քաղաքապետարանի արհմիութենական կազմակերպության նախագահ Նելլի Հովհաննիսյանը Երևանի քաղաքապետի որոշմամբ, պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն