Ինչպես Aravot.am–ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը որոշում է կայացրել։ Ըստ այդ որոշման՝ ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի դատական նիստը նշանակվել է 2012 թ.–ի հունվարի 9-ին՝ ժամը 11.30-ին։
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը կասկածվում է խոշոր չափերի չարաշահում կատարելու մեջ։