Ռուսաստանի արտգործնախարարությունը իր կայքէջում այսօր հրապարակած հաղորդագրությունում 2011 թվականի հիմնական արտաքին քաղաքական իրադարձությունների ցանկում ընդգրկել է նաեւ զարգացումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։
«Հետխորհրդային տարածքում խաղաղարար գործունեությանը աջակցության համատեքստում անցկացվեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումներ` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ, Սոչիում (մարտ) եւ Կազանում (հունիս), որոնց ընթացքում հաջողվեց փոխըմբռնման հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մի շարք հանգուցային հարցերի շուրջ», – ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։
«Ազատություն» ռադիոկայան