“Նախկին մեծամասնական պատգամավոր Ռուբեն Հակոբյանին կխնդրեի ավելի կոռեկտ գտնվել իր գործընկերների նկատմամբ հայտարարություններ անելիս”,-այսօր Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով “Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը, ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
“Եթե պարոն Հակոբյանին թվում է, որ իր պատգամավորական լիազորությունների դադարեցումից հետո ԱԺ-ում չկան մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ, որոնք նվազագույնը չեն զիջում իրեն կամ փայլում են ինտելեկտուալ կարողություններով, որոնք ԱԺ-ին ու հասարակությանը հեղինակություն են բերում, նա միայն մոլորության մաջ է”,-մեզ հետ զրույցում շարունակել է Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն ասել է, որ 5-ի փոխարեն կարող է 10 անուն նշել ու հավելել, որ ցանկանում է թարմացնել Ռուբեն Հակոբյանի հիշողությունը եւ հորդորում է մտածել` հետեւյալ պատգամավորները ինտելեկտուա ՞լ են, թե ՞ ոչ. ”Վիկտոր Դալլաքյան, Կորյուն Նահապետյան, Վահե Հակոբյան, Սամվել Բալասանյան, Հակոբ Հակոբյան` Մարտունուց ընտրված, Ռուբեն Սադոյան, Արա Սիմոնյան, Ռաֆիկ Պետրոսյան, Միքայել Վարդանյան”:
Մեծամասնական համակարգով ընտրված պատգամավորների անունները թվարկելուց հետո ԱԺ փոխնախագահը նկատել է. ”Եթե պարոն Հակոբյանին թվում է, որ ինքը նշված մարդկանցից ավելի մեծ քաղաքական կշիռ ունի կամ ավելի շատ բան է արել խորհրդարանի կայացման գործում, կարծում եմ, որ նա տառապում է գերարժեքության բարդույթով եւ քանի որ շուտով Ամանոր է, պարոն Հակոբյանին մաղթում եմ, որ 2012 թվականին ձերբազատվի գերարժեքության բարդույթից”:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ երեկ “Ժառանգությունն” ու ՀՅԴ-ն հայտարարություն էին տարածել, որում կոալիցիաային կոչ են անում անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Հավելենք նաեւ, որ տարբեր քաղաքական ուժեր ողջունել են հայտարարությունը: