Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ, ծնված Գևորգ Էդիկի Եղիազարյանը:
Դեպքից անմիջապես հետո, վիրավորին տեղափոխել են զինվորական հոսպիտալ: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին