Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նրանք սովորեցրին ինձ ճախրել… տան մեջ

Դեկտեմբեր 28,2011 17:06

Իմ թռչուններին այցելող բժիշկը հանրապետականից չէ եւ ոչ էլ՝ բարգավաճից: Բայց վստահում եմ նրան: Նա գիտի թռչներեն եւ հայերեն եւ մի երազանք ունի. Հայոց երկինքը տեսնել գեղեցիկ թեւաբախումներով: Իմ թեւավորների կրծքամասերը նարնջոտ են: Թռչուններիս այցելած բժիշկը, որը ոչ հանրապետականից է, ոչ էլ բարգավաճից, ասում է. Սա է մեր դրոշի իսկական նարնջագույնը, որը այդպես էլ «չստացանք»:
Ես հպարտանում եմ իմ թռչունների կրծքամասի այդ հատվածի համար, հպարտանում, որ իմ թեւավորները մեր դրոշի այդ հատվածը կրում են իրենց սրտին մոտ: Հա, նոր մտածեցի, թռչնի սիրտն էլ է մեր սրտի նման ձախ մասում:
Ներումիկին ու Համաներումին համաներման օրը բերեցի տուն: Իմ իրավաբան ընկերը գտավ, որ ազատազրկվածներից ամենաշնորհակալը իմ տան վանդակում պահվող երկու թեւավորներն են:
Առաջին շաբաթը ես մեղքի զգացում ունեցա: Ինձ թվում էր, թե վանդակը փոքր է: 4 շաբաթվա ընթացքում 4 տարբեր մեծության վանդակներ գնեցի նրանց համար: Երբ մեծ վանդակ եմ տեսնում՝ էլի եմ գնում: Բայց հետո հասկացա, որ իմ տան մեջ նրանց թռիչքը վանդակային է: Ես չեմ կարող նրանցից հրաժարվել: Նրանք ինձ սովորեցրին ճախրել … տան մեջ:
Համաներումն ու Ներումիկը, ճիշտ է, խոսում են թռչներեն, որը Google-ով չես թարգմանի, բայց ես հասկանում եմ նրանց: Նրանք ապրում են իմ տան մեծ վանդակում, բայց նրանց հոգին, ինչպես եւ իմը, ճախրում է ձյունաթեւ եզերքներում:
Այ, հենց այս ճախրանքն եմ ցանկանում Ձեզ 2012-ի հեքիաթային սպասվող տարում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031