Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը կարող է դառնալ ՀՀ ամենալեգիտիմ նախագահը» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 28,2011 16:57

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով մեր հարցին, թե  որքանո՞վ է հնարավոր, որ առաջիկա ընտրություններին ընդդիմադիր ուժերը համախմբվեն «իմպիչմենթի» գաղափարի շուրջ`«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն  ասաց, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները դա հնարավոր չէ, բայց չի բացառում, որ ընտրություններից հետո նման գաղափարի շուրջ համախմբվեն. «Բոլոր դեպքերում չեմ բացառում, որ այդ հարցն ինչոր պահի կառաջանա: եթե այս պահին Սերժ Սարգսյանը տեր կանգնի նախաձեռնությանը (նկատի ունի 100%-ով համամասնական ընտրակարգի անցնելու հայտարարությունը), ինչով կապացուցի, որ իսկապես կողմ է արդար ընտրությունների, եւ որպես գործող նախագահ ամեն ինչ անելու է, որ մեր պետության մեջ կայանան արդար ընտրություններ, ես կարծում եմ` այս 20 տարիների ընթացքում նա կլինի մեր պետության ամենալեգիտիմ նախագահը: Մեր պետության հերն անիծվեց այն պահից, երբ սկսվեց կեղծվել ընտրություններ, այդ պահից մեր պետությունն սկսեց գլորվել անդունդը, ինչն այսօր շարունակվում է: Կարծես թե ռեսուրս չի մնացել այլեւս ընտրություններ կեղծելու: Եթե Սերժ Սարգսյանը ցույց տա ժողովրդին, որ գործնական քայլեր է անում ազատ ընտրություններ կազմակերպելու առումով, նա կդառնա այս պետության ամենալեգիտիմ նախագահը»:

«Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է իրենց ու ՀՅԴ-ի նախաձեռնությունն իր ձեւաչափով փոխվի ու բոլորով սկսեն համագործակցել, ասենք, դառնան դաշինք: Պարոն Հակոբյանը սա չբացառեց. «Եթե այս հարցը հորովմորով անենք, եթե իսկապես այս հարցը դառնա մերան` ընդդիմադիր դաշտի համար, ողջ քաղաքական դաշտի համար, հնարավոր է նաեւ համագործակցությունը շարունակություն ունենա: Այստեղ կա ընդամնեը 1 հարց, այս կոնկրետ հարցից հետո շատ հնարավոր է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031