Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Գասպարյանը չի՞ տվել Ռոբերտ Քոչարյանի անունը

Դեկտեմբեր 28,2011 16:46

Այսօր «Հայելի» ակումբում մի խումբ մտավորականների հարց է ուղղվել՝ ի՞նչ կանեին մեկ օրով ՀՀ նախագահ լինելու դեպքում: Ըստ մի քանի լրատվամիջոցների, ճանաչված դերասան Ազատ Գասպարյանն էլ ասել է , թե կպետականացներ ժողովրդից խլած բոլոր օբյեկտները եւ հետ կվերադարձներ Ռոբերտ Քոչարյանի տարած միլիարդները:

Aravot.m-ը Ազատ Գասպարյանին հարցրեց՝ հատկապես ո՞ւմ է նկատի ունեցել ժողովրդից խլված օբյեկտների ու միլիարդների մասին խոսելիս: Դերասանն ընդամենը նշեց. «Ասել եմ գրավված օբյեկտները… ասել եմ շունը խոտի դեզի վրա, ասել եմ՝ ոչ աշխատացնում են, ոչ էլ, դրանք բոլորը պետք է պետականացնել…»:

Խնդրեցինք մանրամասնել՝ որեւէ նախագահի կամ օլիգարխի անուն հնչեցրե՞լ է ասուլիսում: Ազատ Գասպարյանը կտրականապես հերքեց՝ ասելով. « Չէ, չէ, չէ… անուն չի եղել»:

Չնայած սրան, ԶԼՄ-ները  փաստում են, որ պարոն Գասպարյանը հնչեցրել է Ռոբերտ Քոչարյանի անունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. «Առավոտի» կողմից հավելենք, որ ավելի ուշ լսելով այս ասուլիսի մասին «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը՝ համոզվեցինք, որ լրատվամիջոցները ճշգրտորեն էին վերարտադրել պրն Գասպարյանի խոսքը, որը հետո փորձեց սրբագրել: Ապացույցը՝ տեսագրությունը եւ ձայնագրությունն են:1ba25431-297f-4d3b-8acf-6c019a4a900d

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031