Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն կողմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, բայց ոչ հիմա

Դեկտեմբեր 28,2011 16:22

ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր  Մեդիամաքս-ին ասել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրում ամրագրված է համամասնական ընտրակարգին աստիճանաբար անցման դրույթը:

 «Եթե ցանկանում ենք ունենալ իրապես քաղաքակիրթ խորհրդարան, որտեղ ներկայացված կլինի քաղաքական կուսակցություններն իրական դերն ու նշանակությունը, շատ կարեւոր է աստիճանական կերպով անցում կատարել դեպի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ: Սա կարեւորագույն խնդիրներից մեկն է, որին պետք է հասնել` հաշվի առնելով առկա իրողությունները», – նշել է Նաիրա Զոհրաբյանը Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում:

Նա հիշեցրել է, որ «վերջերս խորհրդարանը ընդունեց նոր Ընտրական օրենսգիրքը եւ քաղաքական ուժերը համաձայնության եկան գործող համամասնությունը առայժմ պահպանելու մասին»:

«Վստահ չեմ, որ իրատեսական է անդրադառնալ այս խնդրին այն կարճ ժամանակահատվածում, որը մնացել է մինչեւ 2012թ. ԱԺ ընտրությունները», – ասել է Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» համատեղ կոչը` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին:

Նաիրա Զոհրաբյանը հավելել է, որ այդ առաջարկը ԲՀԿ-ում եւ կոալիցիայում չի քննարկվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031