Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ իր պայքարը ոչ թե գյուղի համար է, այլ գյուղում իր անունով սեփականաշնորհած հողատարածքները փրկելու համար: Ի պատասխան՝ պարոն Աթայանն ասաց. «Թող գան՝ ստուգեն, ես սեփականաշնորհած ինչ ունեմ գյուղում: Իրականությանը չեն համապատասխանում այդ լուրերը: Գիտեմ՝ ում է ձեռնտու նման լուրեր տարածելը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ