«Спорт Экспресс в Украине» թերթին տված հարցազրույցում ֆուտբոլի Ուկրաինայի ներկայիս ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, Խորհրդային Միության հավաքականի եւ Կիեւի «Դինամոյի» նախկին հարձակվող Օլեգ Բլոխինը, հիշելով ֆուտբոլիստի իր կարիերան, խոստովանել է, որ ամենից ավելի քիչ գոլ խփել է Երեւանի «Արարատի» դարպասը: Ու նշել, որ չնայած այն տարիներին ԽՍՀՄ-ում լավագույն դարպասապահներից մեկը Մոսկվայի «Սպարտակի» դարպասապահ Ռինատ Դասաեւն էր, հենց նրան էլ կարողացել է ամենից շատ ստիպել գնդակը հանել սեփական ցանցից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ