«Հայփոստի» Դիլիջան քաղաքում գործող մասնաճյուղերից մեկի նախկին տնօրեն Աշոտ Մարկոսյանի դեմ քրեական գործի նախաքննությունն ավարտված է, գործն ուղարկված է դատարան: Համաձայն մեղադրական եզրակացության, նա մեղադրվում է Ռուսաստանում վաղուց բնակություն հաստատած կենսաթոշակառուների թոշակի գումարը յուրացնելու մեջ: Ըստ մեղադրանքի, Մարկոսյանը յուրացրել է 4,5 միլիոն դրամ: Նախաքննության ընթացքում Մարկոսյանը պետական բյուջե է վերադարձրել շուրջ 900 հազար դրամ:
46-ամյա Աշոտ Մարկոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել նաեւ իր տանն անօրինական կերպով զինամթերք` նռնակ պահելու համար: Նախաքննության ընթացքում Մարկոսյանն ընդունել է մեղքը եւ ասել, որ յուրացրած գումարները ծախսել է անձնական կարիքների համար: Նա թեեւ ազատված է աշխատանքից, սակայն կալանավորված չէ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ