Երեք երիտասարդներ կեսգիշերից հետո հարձակվել են մասնավոր փոքեր ակումբներից մեկի վրա եւ զենքի սպառնալիքով սրահում գտնվող 12 խաղացողներից պահանջել՝ դատարկել գրպանները: Բայց ականատեսների վկայությամբ, խաղացողներից մեկը կամ չափից ավելի համարձակ է եղել, կամ բութ` նրանց հակադարձելով. «Կրակիր, ես չեմ վախենում»: Անակնկալի եկած կողոպտիչները դիմել են փախուստի, սակայն, օգտվելով նրանց խուճապային վիճակից, այդ մարդը դուրս է վազել փողոց եւ ամբողջ ձայնով ոստիկանություն կանչել, իսկ մյուս այցելուները 911-ին հայտնել են մեքենայի համարները եւ ոստիկանությունը կարճ ժամանակ անց ձերբակալել է հանցագործներին:
Նյու Յորքի նահանգի Իտակա քաղաքում կատարված այս դեպքի մասին «Neverfold»-ը գրում է, որ երեք հանցագործները կասկածվում են նաեւ տարբեր ծանրության այլ կողոպուտներ կազմակերպելու մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ