Արագածոտնի մարզպետարանը երեկ ամփոփել է 2011 թվականը ու արձանագրել, որ մարզի 114 համայնքները սեփական եկամուտները հավաքել են 79.1 տոկոսով: Մարզպետարանում վստահ են, որ մինչեւ տարեվերջ այս ցուցանիշը կհասցվի 100 տոկոսի:
Ինչպես այլ մարզերը, Արագածոտնը եւս էլիտա եւ առաջին վերարտադրության գարնանացան գարու եւ եգիպտացորենի սերմացուներ է ստացել՝ 320 տոննա: Մարզպետարանի տեղեկություններով, սրա դիմաց դեռ ոչ բոլորն էլ վճարել, վճարված է ընդամենը 14 միլիոն դրամ, դեռ մոտ 10 միլիոն էլ պետք է վճարվի: Ինչպես սեփական եկամուտների հավաքման հարցում, այստեղ էլ մարզպետարանում հույս ունեն, որ մինչեւ տարեվերջ գյուղացիները կփակեն պարտքերը:
Կարդացեք նաև