Հրատարակվել է ճանաչված արվեստագետ՝ դաշնակահարուհի, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, հրապարակագիր, նաեւ գրական անդաստանում ստեղծագործող (գրականագիտական հոդվածներ, էսսեներ, բանաստեղծություն, արձակ) Թամար Հովհաննիսյանի «Կյանքիս խճանկարը» գիրքը: Վերջինս ամփոփվում է «Խոսք հեղինակի մասին» բաժին-խճանկարով, որում զետեղված են դրվագներ Հայաստանի եւ Սփյուռքի մամուլից, ինչպես նաեւ հայ ու այլազգի անվանի արվեստագետների կարծիքներ, հուշագրումներ Թ. Հովհաննիսյանի մասին:
«Առավոտի» դիտարկմանը, թե լավ է, որ մեր օրերում «հայթայթել» է գրքի հովանավոր, տիկին Հովհաննիսյանն ասաց. «Ես երախտապարտ եմ իմ բարերարին՝ Նորին մեծություն գրականությանը, որի անդավաճան հովանավորությամբ ծնվեց այս գիրքը»:
Ս. Դ.
«Առավոտ» օրաթերթ