Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտահրավերնե՞ր, սպառնալիքնե՞ր. դրանք ոչինչ չեն նշանակում

Դեկտեմբեր 28,2011 12:45

«Մենք գտնվում ենք պայթյունավտանգ տարածաշրջանում, եւ այսօր հայտնվել են նոր մարտահրավերներ եւ նոր սպառնալիքներ, դրանք գումարվել են այն սպառնալիքներին եւ մարտահրավերներին, որոնք գոյություն ունեն այստեղ ավանդաբար, բոլոր վերջին քսան տարիների ընթացքում: Այսօր, այո, նոր վտանգների թիվը մեծացել է, բայց դա ոչ մի բան չի նշանակում, որովհետեւ գոյություն ունեն մնայուն արժեքներ: Այսօր ետ գցելով մեր խնդիրների լուծումը, մեր ազգային նպատակների իրագործումը՝ մենք դրանով ոչ թե խաղաղություն ենք բերում տարածաշրջան, այլ թուլացնում ենք մեր դիրքերը»,- հակադրվելով այն կարծիքներին, թե Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը վտանգավոր է մեզ համար տարածաշրջանային խնդիրների առկայության դեպքում, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանը:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել