Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետերը սուրճ խմելու փող չունե՞ն

Դեկտեմբեր 28,2011 12:14

Մի առիթով պատահաբար ականատես եղանք, թե ինչպես Տավուշի մարզպետարանի մոտ (քաղաք Իջեւան) կանգնած սահմանամերձ համայնքների ղեկավարներից մեկը մյուսին հրավիրեց կողքին գտնվող Երիտասարդական սրճարան` սուրճ խմելու:

Հրավիրյալ գյուղապետը  հարցրեց.

-Իսկ փող ունե՞ս:

Մյուսը  ափի մեջ շուռումուռ տվեց մի քանի մետաղադրամ ու ասաց` կհերիքի:

Հարցուփորձ անելով գյուղապետ-ընկերներին իմացանք, որ փոքր համայնքներից մեկի ղեկավարի աշխատավարձը 65 հազար, մյուսինը՝ 50 հազար դրամ է: Գյուղապետերից մեկն ասաց, որ բարեկամը իրեն հրավիրում է  Ղազախստան` մի արտադրամաս ղեկավարելու: Նա, որ հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին սահմանամերձ գյուղը մի օր չի լքել, մտադիր է  այնտեղ տեղափոխվել: Ցավոք սա Հայաստանում առաջին դեպքը չէ: «Առավոտը» գրել է, որ մի շարք գյուղապետեր են Հայաստանից հույսը կտրած հեռացել այլ երկիր:

Եթե գյուղապետերն են նման վիճակում հայտնվել, կարելի է պատկերացնել սահմանամերձ գյուղերի սովորական բնակիչների դրությունը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031