Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի ամփոփիչ նիստ

Դեկտեմբեր 28,2011 12:08

ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2011 թվականի մարտական ¨ զորահավաքային պատրաստականության, զորքերի ու շտաբերի օպերատիվ ¨ մարտական պատաստության արդյունքներն ու նախանշվել 2012 թվականի ուսումնական տարվա խնդիրները:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում նշել է. «2011թվականը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համար հաջողությունների պահպանման ¨ թերացումների նվազեցման տարի էր: Զինված ուժերը պատվով են կատարել իրենց մարտական խնդիրները: Արդիական սպառազինությամբ համալրման, միջազգային ռազմական համագործակցության խորացման, ռազմակրթության ոլորտում բարեփոխումների շնորհիվ Զինված ուժերի մարտունակությունը 2011թվականին ավելի է բարձրացել: Զինված ուժերի ստորաբաժանումները ազգային ¨ միջազգային զորավարժությունների ընթացքում կատարելագործել են մարտի վարման հմտությունները»:

Խոսելով հակառակորդի հետ շփման գծում տիրող իրավիճակի մասին` պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Ադրբեջանը շարունակում է հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով՝ դրան զուգակցելով ռազմականացման քաղաքականություն: Հակառակորդի հնարավոր սադրանքին արժանի հակահարված տալու համար հարկավոր է մշտապես զգոն լինել, զինված ուժերը մշտապես մարտունակ վիճակում պահել, որի կար¨որ պայմանն է ամենօրյա քրտնաջան աշխատանքը, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը ¨ կարգապահության ամրապնդումը»:

Զինված ուժերի մարտական պատրաստականության ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցով  հանդես է եկել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը փաստել է, որ նախորդ տարիների համեմատ 2011 թվականին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը զգալիորեն աճել են, սակայն ՀՀ զինված ուժերը բոլոր ոտնձգություններին արձագանքել են համարժեքորեն:

Իր զեկույցում ՀՀ զինվորական դատախազ Գ¨որգ Կոստանյանը անդրադարձել է 2011թվականին Զինված ուժերում գրանցված հանցագործություններին ու օրինախախտումներին: Զինվորական դատախազը փաստել է, որ նախորդ տարիների համեմատ Զինված ուժերում 2011թվականին մահացության ¨ սպանության դեպքերը կտրուկ նվազել են, սակայն դա բավարար չէ ¨ դեռ¨ս շատ անելիքներ կան հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ:

Միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը 2011 թվականի լավագույն զորամասերին պարգ¨ատրել է պատվոդրոշներով, իսկ նրանց հրամանատարներին ու անձնակազմի անդամներին` գերատեսչական մեդալներով, պատվոգրերով ¨ նվերներով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031