Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փարիզյան սուրճի» ձախողման պատճառը նաեւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետն է

Դեկտեմբեր 28,2011 12:02

Հատված «Փարիզյան սուրճի» արդեն նախկին սեփականատեր, ֆրանսահայ Վալերի- Աշխեն Գործունյանի հարցազրույցից

Տիկին Աշխեն, երեկ մեզ հետ զրույցում ասում Էիք, որ այս իշխանությունները երկիրը, տնտեսությունը սպանում են. ինչպե՞ս են սպանում։

– Իրենք սպանում են տնտեսությունը իրենց հարկային ճնշումներով, իրենց հարկադիր կատարողական ծառայության միջոցներով, ոչ արդար մրցակցությամբ։ Իրենք խեղդում եւ Ճնշում են նրանց, ովքեր իրենց նման չեն

կարող աշխատել կամ համաձայն չեն այդպես աշխատել։

Կոնկրետ ձեզնից ինչպե՞ս են պահանշել, որ աշխատեք։

– Գիտեք, եթե դու այստեղ օլիգարխ չլինես, իրենց կաշառքի ձեւերի մեջ չմտնես կամ չենթարկվես իրենց, արդեն խանգարում են քեզ։ Բիզնեսի ոլորտը Հայաստանում առողջ չէ։ Ինձ թվում է, միայն ես չեմ այդպես ասում:

– «Ռոյալ Արմենիայի» սեփականատերն էլ Էր ասել, որ իրենից կաշառք են պահանջում, մոտավորապես նման պատմությո՞ւն է:

– Ես «Ռոյալ Արմենիայի» խնդիրները չգիտեմ, հիշում եմ, որ իրենք մեծ խնդիրներ ունեին հարկայինի հետ, բայց չեմ հիշում՝ ինչ պատճառներով։ Իսկ իմ պատմությունը շատ ավելի պարզ է. տեսեք՝ եկան, ակտ գրեցին «Փարիզյան սուրճի» վրա, եւ «Փարիզյան սուրճը» պարտավորվեց վճարել այդ գումարը։ Ես գնացի նախագահի վերահսկողական ծառայության պետի մոտ՝ պարոն Հովսեփյանի։ Անձամբ գնացի այդ պարոնին տեսնելու, որպեսզի խնդրեմ ինձ ժամանակացույց տան, որ վճարեմ այդ խոշոր գումարը։ Այդ պարոնն ինձ ընդունեց եւ ասաց՝ դուք ոչ մի բան մի արեք, հիմա մի գնացեք հարկային, որ ստորագրեք, ես ձեզ կտեղեկացնեմ, թե դուք ինչ

պետք է անեք։ Ու ես միամիտ-միամիտ, հավատալով այդ պարոնին, սպասեցի, որ ինձ պետք Է ասեն՝ ինչ պետք Է անեմ։ Այդ պարոնը երբեք ինձ չզանգեց։ Մինչեւ այսօր սպասում եմ, որ այդ պարոնը ինձ զանգի, ու ստիպված

վճարեցի այդ գումարը՝ վաճառելով «Փարիզյան սուրճի» մի մասը, որովհետեւ այդ գումարը չունեի։ Դուք գտնում եք, որ դա նորմա՞լ է: Չէ, նորմալ չէ։ Որեւէ նորմալ երկրի մեջ հարկատուն եթե խնդիր ունի, փորձում են մի ձեւ գտնել, որ ոչ պետությանը վնաս լինի, ոչ էլ հարկատոփն։ Իսկ այստեղ նման մոտեցում չկա, դժբախտաբար։

Ձեր կարծիքով, Հայաստանի տնտեսական վիճակն այսօր ինչպիսի՞ն է, ինչպե՞ս եք գնահատում այդ վիճակը։

– Իբրեւ գործարար գտնում եմ, որ վիճակը շատ ծանր է. 16 տարի Հայաստանում եմ եւ, վաճառելով սուրճը, կարող եմ ասել, որ միայն անցյալ տարվա համեմատ մոտ 40 տոկոսով իջել է վաճառքը, որովհետեւ ժողովուրդ չկա, սպառող չկա այլեւս, շուկան շատ փոքրացել է Հայաստանում։ Անշուշտ, համաշխարհային ճգնաժամ կա, բայց Հայաստանում այդ ճգնաժամը զգացվում է շատ ուժեղ։

Համաշխարհային ճգնաժամ, այո, կա, բայց հնարավո՞ր Էր այնպես անել, որ նման սուր կերպով այստեղ չդրսեւորվեր, այդ աստիճան վատ չլիներ Հայաստանում։

– Հաստատ կարելի Էր անել, բայց ե՛ս եմ տեսնում, որ Հայաստանում ժողովուրդը պակասում է ամեն օր։ Դու անզեն աչքով էլ տեսնում ես, որ ժողովուրդը պակասում է։ Եվ շատ մտահոգիչ է, շատ, որովհետեւ ժողովուրդը հույս չունի այստեղ աշխատանք գտնել, երիտասարդությունը ապագա չի տեսնում Հայաստանում, ու ամեն օր լքում են Հայաստանը:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031