«100 տոկոսանոց համամասնական» շարժումը, թերևս, կարելի է համարել անցնող տարվա ամենահիշարժան հակաօրինական և նենգ նախաձեռնությունը, որի տարաբնույթ պատճառներն, ըստ նախաձեռնողների նպատակների և մասնակիցների նախնական կազմի, կարող են լինել՝
- աջակցությունը կոալիցիոն կուսակցություններին, այն է՝ իշխանությունների վերարտադրմանը,
- անգործությունը կամ տգիտությունը ընտրակեղծիքների դեմ պայքարում,
- չգիտեն ինչով զբաղվեն, ինչպես չսկսված ու անհետացած «Քվեն ուժ է» իբրշարժումը,
- արդարության համար պայքարի տպավորություն ստեղծումը:
Ի դեպ, ծիծաղելի է նախաձեռնության նպատակն, այսինքն, ի՞նչ տարբերություն հայաստանցուս համար՝ ապօրինի պատգամավոր կդառնա մեծամասնական Պողոսը թե՞ համամասնական Պետրոսը:
Սակայն, էականը դա չէ և, ոչ էլ այն, որ պետական կառավարմանը մասնակցելու հայաստանցուս իրավունքները ոտնահարող նախաձեռնությունը բազմակողմանի հակասահմանադրական է, այդ թվում, որ մեր սահմանադրական կարգն, անգամ, համամասնական ընտրակարգ չի նախատեսում մեկպալատանի ներկայացուցչական մարմնի համար:
Ժամանակավրեպ այդ նախաձեռնության նենգությունը կայանում է նրանում, որ
Կարդացեք նաև
- սրբագրվում են ՀՀԿ-ԲՀԿ կատարած բոլոր և իրենց ծավալներով աննախադեպ ապօրինությունները, որոնց շնորհիվ նրանք արդեն պատրաստ են «վերընտրվելու»,
- շեղում են ուշադրությունը առաջնահերթ ընտրախնդիրներից, այդ թվում, ՀՀԿ-ԲՀԿ-ներին ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցության զրկելուց:
Թերևս, հենց դա հիմնավորեցին, շնչակտուր, Շարժում նետված իշխանամոտ «կուսակցությունները»:
Մյուս կողմից, զավեշտալի է նաև Շարժման մասնակիցների կարգավիճակը՝ գրեթե, բոլորն ապօրինի են գրանցված Պետական ռեգիստրում, այսինքն, կուսակցություններ չեն…
…մի՞թե ծաղրում են նաև:
Ռուբեն Թորոսյան
ՀՊԱԿ