Հատված ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի հետ հարցազրույցից
-Տարին անցավ քաղաքական նոր մշակույթի ձեւավորման կարգախոսի ներքո, որի դրեւորումներից մեկն էլ իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն էր։ Երկխոսությամբ ի՞նչ փոխվեց, որակական ինչ փոփոխություն տեղի ունեցավ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում։
-Շատ բան չփոխվեց։ Հավանաբար շատ դեպքերում երկխոսությունը նաեւ իմիտացիոն բնույթ ուներ` ամեն մեկը փորձում էր ծառայեցնել դա իր օգտին, եւ քանի որ շահերը չէին համընկնում, այդպես էլ կիսատ մնաց։
-Այնուամենայնիվ ո՞վ շահեց այդ երկխոսության արդյունքում։
Կարդացեք նաև
-Կարծում եմ, շահեց իշխանությունը։ Եթե 2008թ. մարտի 1-2-ի հետ կապված խնդիրները դեռ մնում էին Հայաստան-Եվրախորհուրդ, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգում, իշխանության լեգիտիմության հարց էր արծարծվում եւ այլն, այսօր այդ ամենը կարծես թե մի կողմ է դրվել, եւ իշխանություններն ընտրությունների շեմին ձերբազատված են այդ ծանր բեռից։ Կարծում եմ, սա էր իշխանություն-ՀԱԿ երկխոսության հիմնական արդյունքը։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց աշխարհ»