Լրահոս
Օրվա լրահոսը

Բենզինով լի ցիստեռները դուրս են եկել ուղեգծից

Դեկտեմբեր 28,2011 11:13

Դեկտեմբերի 27-ին` ժամը 19.15-ին  տեղեկատվություն է  ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի սկզբնամասում բենզինով բեռնված երեք ցիստեռն դուրս են եկել երկաթուղային ուղեգծերից:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Քանաքեռ» կայարանից բեռնաթափման հա­մար փակուղի մտնող թիվ 3452 շարժակազմի մոտ 240 տ բենզինով բեռնված չորս ցիստեռններից երեքը, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս են եկել ուղեգծերից: «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի փոխադրումների տնօրինությունից հաղորդեցին, որ նախատեսվում են բենզինի վերամղման աշխատանքներ. ան­վտանգությունն ապա­հովելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Ընթացքում  հաղորդում  ստացվեց, որ բռնկվել է բենզատար ավտո­մեքե­նա­յի առջևում գտնվող շարժիչի խլացուցիչը:Դեպքի վայր են մեկնել մի քանի  մարտական հաշավարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել