ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, թե առաջիկայում Հայաստանը կհրաժարվի ամառ–ձմեռ ժամային տեղափոխումներից, որովհետեւ, պարզվում է, «մենք գտնվում ենք ոչ ճիշտ աշխարհագրական ժամային գոտում, որը չի համապատասխանում մեր աշխարհագրական դիրքին»։
«ՉԻ»- Բոլոր նրանց, ովքեր տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը, տեղեկացնում ենք, որ վերջին առնվազն 5 հազար տարիների ընթացքում Հայաստանը գտնվել է այն նույն աշխարհագրական գոտում, որտեղ հիմա է: Հարց է ծագում՝ բա ինչպե՞ս պատահեց, որ հանկարծ հայտնվեցինք «ոչ ճիշտ» աշխարհագրական գոտում:
Պատասխանը կարծես թե հասկանալի Է։ Ռուսաստանը որոշել է այլեւս ամառ-ձմեռ ժամային տեղափոխումներ չանել, եւ մենք, բնականաբար, «ուսումնասիրեցինք» եւ լիովին հավանություն տվեցինք» կենտրոնից եկած այդ որոշմանը։ Բա հո ապուշ չե՞նք, որ ինքնուրույն ժամանակ ունենանք։
Կարդացեք նաև
Մնամ է հուսալ, որ այս աշխատաոճը չի կիրառվի նաեւ, ասենք, կրթության ոլորտում։ Ռուսաստանում, օրինակ (հեռու տնից-տեղից), նոյեմբերի 1-ից հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի ժամերին դահուկ են քշում:Հասկացա՞ք, թե ինչ քաշվել կքաշվենք:
«Չորրորդ ինքնիշխանություն»