Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստերի 90 տոկոսը սուտ է. Կոնգրեսը հունվարին կարձագանքի ՀՔԾ-ի զեկույցին

Դեկտեմբեր 28,2011 11:11

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտոոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը «ՉԻ»-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՔԾ-ի կողմից երեկ ներկայացված մարտի 1-ի վերաբերյալ զեկույցը՝ նշեց, որ ինքն ու իր ղեկավարած հանձնախումբը զեկույցին կարձագանքեն հունվարին։ Ջհանգիրյանը նշեց, որ ըստ Էության իշխանությունները նպատակաուղղված են այդ զեկույցը հրապարակել հենց այս օրերին, որպեսզի տոների կապակցությամբ զբաղված մարդիկ չհասցնեն նորմալ ուսումնասիրել այն։ Այդ պատճառով էլ Կոնգրեսը տոներից հետո մանրամասն կուսումնասիրի զեկույցը եւ անպայման կներկայացնի իր տեսակետները։

Իր հերթին Հայ ազզային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «ՉԻ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՔԾ զեկույցին՝ նշեց, որ «ծանոթանալով զեկույցի մեջ նշված այն դրվագների հետ, որոնք առնչվում են իր անձին, կարող է ասել, որ բերված փաստերի 90 տոկոսը սուտ է: Եվ արդեն միայն դրանով կարող ես եզրակացնել կամ գնահատել ամբողջ զեկույցի որակը։ Հետաքրքրական է, որ չնայած «7»-ի գործով փաստաբանները միջնորդել են, որ ինձ հարցաքննեն, քննությունը դա չի արել, ինչից հետեւում է, որ քննության նպատակը եղել է հաստատել իրենց մոգոնած վարկածը», նշեց Զուրաբյանը:

 

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031