Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ին բանակի ներգրավումը «անհիմն վարկա՞ծ» է

Դեկտեմբեր 28,2011 11:07

Ըստ Անդրանիկ Քոչարյանի, 500-ից ավելի նոր հարցաքննությունները «ոչ մի բան» են: Թերեւս: Քանզի եթե այդ 500-ից գոնե 200-ը լինեին զանգվածային անկարգության մասնակիցները` իրենց ակտիվիստները, որոնք ականատես-վկաներ են, եւ այդ օրը շատ բան են տեսել, ապա Քոչարյանն ու ՀԱԿ-ը հազիվ թե այսօր բողոքեին սպանությունների չբացահայտման դեմ:
Իսկ հետաքրքիր է, չորս տարիների ընթացքում ինչո՞ւ այդպես էլ «խաղաղ ցուցարարները» չարձագանքեցին նախաքննական մարմնի հրավերներին եւ չներկայացան դատախազություն: Կամ, ինչո՞ւ նույն ինքը՝ Քոչարյանը, Փաստահավաք խմբի գործունեության ընթացքում չփորձեց հայտնաբերել ու հարցաքննել իրենց «խաղաղ ցուցարարներին»:
Փոխարենը սեւեռվել էր «մարտի 1»-ին բանակի ներգրավման» անհիմն վարկածի վրա:
Եթե ՀՔԾ-ի հաղորդման մեջ նշված է, որ զոհերից մի քանիսը որեւէ գործով չեն զբաղվել, ոչ մի տեղ չեն աշխատել, նշանակո՞ւմ է, որ նրանց ներկայացրել են որպես «հանցագործ»: Քոչարյանը հենց այդպես էլ «թարգմանել» է հաղորդումը զոհերի հարազատների համար, նրանց միտումնավոր դրդելով, որ հերթական անգամ բողոքի ալիք բարձրացնեն:
Ցավոք, նույն զոհերի հարազատներից մի քանիսը, որոնց ՀԱԿ-ը շարունակում է, կոպիտ ասած, օգտագործել իր քաղաքական նպատակների համար, այդպես էլ չեն ցանկանում կոնգրեսի ղեկավարությունից հետաքրքրվել ու պարզել, թե անցած տարիներին ինչու նրանք մերժեցին համագործակցել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հետ, կամ ինչու չաջակցեցին նախաքննական մարմնին:
Իսկ որ մերժելու էին ցանկացած համագործակցություն, ավելի քան ակնհայտ էր, քանզի ՀԱԿ-ը ի սկզբանե նախընտրելի համարեց ողբերգության շահարկումը:

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031