Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան շարունակում է խոսել Ֆրանսիայի «աններելի սխալի» մասին

Դեկտեմբեր 28,2011 10:59

Պաշտոնական Անկարան հայտարարում է, թե Ֆրանսիան աններելի սխալ է թույլ տվել` Ազգային ժողովում ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի քայլերը որակել է «անհավատալի», «մանր քաղաքական հաշվարկներ»` պայմանավորված Ֆրանսիայում ապրիլին անցկացվելիք նախագահական ընտրություններով:

Գյուլը ասել է, թե վրդովված է հատկապես այն փաստով, որ Ֆրանսիան մտադիր է պատժել այլ կերպ մտածողներին։

«Նույնիսկ պատմական գիտությունների պրոֆեսորը չի կարող ասել, որ դա է ճշմարտությունը», – Today’s Zaman-ի փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի նախագահը, հույս հայտնելով, թե Ֆրանսիան հետ կկանգնի իր «սխալներից»:

Ազատություն Ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031