Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 07.30-ի սահմաններում, Բագրատունյաց փողոցում՝ «Բանվորի արձանի» հարևանությամբ, «ՄԱԶ» մակնիշի բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հոգու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վարորդը վրաերթի վայրից փախուստի չի դիմել։
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը։
Կարդացեք նաև
Քննիչի հանձնարարականով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ պարզելու համար վրաերթի ենթարկված անձանց ինքնությունը։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ