«Luxur.net»-ը հաշվել է արդեն ավարտված մրցաշրջանում աշխարհի ամենաթանկ մարզաձեւի՝ «Ֆորմուլա 1»-ի, համաշխարհային աստղերի եկամուտներն արքայական մրցարշավներում, որը կազմել է 100 միլիոն եվրո:
Վարկանիշային ցուցակը 30 միլիոն եվրոյով գլխավորում է «Ferrari-ի արշավորդ Ֆերնանդո Ալոնսոն: Ամենաշատ վաստակածների մեջ են Նիկո Ռոսբերգը («Mercedes Benz»)՝ Լյուիս Հեմիլթոնը («McLaren Mecedes»)՝ 16 մլն, Ֆելիպե Մոսսան («Ferrari») եւ Ջենսոն Բաթընը («McLaren»)՝ 10-ական մլն, աշխարհի ամենահաջողակ արշավորդ, լեգենդար Միխայել Շումախերը «Ferrari» եւ «Red Bul»-ի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը վաստակել են 8 միլիոնական եվրո: Նույնքան է կազմել նաեւ Մարկ Ուեբերի հոնորարը, որի շնորհիվ նա դարձել է Ավստրալիայի երրորդ ամենահարուստ մարզիկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ