Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Պետրոսյանի ամուսնու միջնորդությունը մերժվել է

Դեկտեմբեր 27,2011 23:30

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» Aravot.am-ին տեղեկացնում է,որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել դատական նիստ` Յանիս Սարկիսովի բողոքարկված վճիռի հիման վրա:

Հիշեցնենք, որ 20 ամյա Զարուհի Պետրոսյանին սպանելու համար Յանիս Սարկիսովը` Զարուհի Պետրոսյանի ամուսինը, դատապարտվել էր 10 տարի ազատազրկման: Նրա պաշտպանը բողոքարկել էր Վերաքնիչ դատարան` պարզաբանելով, որ Զարուհի Պետրոսյանի մահվան պատճառը արտամուսնական կապերով պայմանավորված ինքնասպանություն է` թույն խմելու միջոցով:

Սակայն ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան մերժեց նրա միջնորդություններ և հայտարարել,որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի առաջին ատյանի դատարանի որոշումը օրինական է և մնում է ուժի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031