Artnews.org-ն հայտնում է` հայտնի նկարիչ Պաբլո Պիկասսոյի որդին` Կլոդը, պահանջ է ներկայացրել նախկին էլեկտրիկ Պիեր Լե Գուեննեկային: Պարզվում է, որ էլեկտրիկը, ով ապրում է ֆրանսիական Րիվյեր քաղաքում, ունի մի քանի միլիոն արժողություն ունեցող նկարներ, որոնք պատկանում են Պաբլոյին: Պիերի մոտ հայտնաբերվել են 271 աշխատանք: Մասնագետները այն գնահատել են 60 միլիոն եվրո: Դրանք եղել են 1900-1930 թվականների աշխատանքներ: Այժմ նկարները առգրավված են և պահվում են ֆրանսիական ոստիկանությունում:
Իմացավ` Արամ Արարատյանը