Լրահոս
Օրվա լրահոսը

«Թոթոլ» ձյունանուշից մինչև կարմիր վարդեր

Դեկտեմբեր 27,2011 21:57

Ձմեռ պապիկին նամակ գրելը միշտ էլ մնում է ակտուալ:  Արդեն մեծ պահանջարկ ունի ինտերնետային նամակագրությունը, որն ուղղված է բարի պապիկին: Բայց հարց է առաջանում, պապիկը կարդում է միայն թղթային նամակները, թե ինտերնետայիններն էլ. խեղճ պապիկ:  www. Odnoklassniki.ru սոցիալական կայքում բացվել  են 100-ավոր խմբեր, այնտեղ բոլորն իրենց ցանկությունները գրում ձմեռ պապիկին:

Վազգեն Հարությունյանը մեկ տարի առաջ  է բացել   «Ձմեռ պապ» խումբը: Այնտեղ ընդգրկվածների թիվն էլ 407 է: Օգտատերերը թողնում են մեկնաբանություններ: «Тема»  բաժնում Վազգեն Հարությունյանը կատարել էր գրառում, ցանկանում էր իմանալ` ի՞նչ են ուզում Ձմեռ պապիկից այս տարի խմբի անդամները: վերջիններս է,լ առիթից օգտվելով, թողել էին 90-ից ավել մեկնաբանություն:

Մի աղջիկ գրել էր. «Տուփի մեջ դրած,սիրուն բանտիկներով կապած սիրելիիս»: Էդգարը , ով զինծառայող է ձմեռ պապիկից ցանկանում է . «ուվալնյատ», Էդվարդն էլ դժգոհում է. «Հլը թող գա կասեմ,անցած տարի ուզածս բերել էր, էն էլ շուտ քչացավ»,- թե ինչն էր ցանկացել այդպես էլ չիմացանք: Հուզառատ Գոհարիկն էլ կորցրած սերն է հետ ուզում, մի աղջկա երազանքն է`  ունենալ կարմիր վարդեր, ու հույսը կորցրած խնդրում է ձմեռ պապիկին: Տղաներից մի քանիսն էլ ձյունանուշ էին ուզում, այն էլ  «թոթոլ»:

 

 

Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031