Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Թուրքիայում այսօր ավարտված աշխարհի թիմային առաջնությունը տասը երկրների մրցապայքարում եզրափակեց 6-րդ հորիզոնականում (թիմային՝ 9,0 անհատական՝ 19,5 միավոր):
Մեր աղջիկները վերջին՝ 9-րդ տուրում, ոչ-ոքի խաղացին հաղթողի կոչման հավակնորդ Ռուսաստանի հետ: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Նելլի Աղինյանը բաժանեցին միավորները:
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Չինաստանը, իսկ մրցանակային եռյակն ըստ հաջորդականության կազմեցին Ռուսաստանն ու Վրաստանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ