Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը զրուցում է Վալերի Բուայեի հետ

Դեկտեմբեր 27,2011 20:34

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության  անդամ Նաիրա Զոհրաբյանն անմիջական հեռախոսակապի մեջ է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Հայոց  ցեղասպանությունը հերքող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեի հետ: Տ

իկին Զոհրաբյանը եւ հայտնի նիստի օրը, երբ Ազգային ժողովում քվեարկության դրվեց եւ ընդունվեց օրինագիծը եւ դրանից հետո ու այսօր, երբ տիկին Բուայեի հասցեին թուրքական կողմից հնչում են սպառնալիքներ, շարունակ զրուցում է ֆրանսիացի իր գործընկերուհու հետ:Պատգամավորը նաեւ  շնորհակալություն է հայտնել նրա գործունեության համար:

Տիկին Զոհրաբյանը մեզ հայտնեց, որ ԵԽԽՎ եւ Եվրանեսթի՝ հունվարին կայանալիք վեհաժողովներում ինքը պատրաստվում է եվրոպական այս ատյաններում բարձրաձայնել ֆրանսիացի պատգամավորի հանդեպ թուրքական կողմի ճնշումների մասին եւ հանդես գալ դրանք դատապարտող հայտարարությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել