ՀՌԱԿ Հանրապետական Վարչությունը ողջունում է «ՀՅԴ» և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հայտարարությունը` գալիք ԱԺ համապետական ընտրություններին մեծամասնական ընտրակարգը վերացնելու և 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը: ՀՌԱԿ ղեկավարությունը ուրախ է, որ 2003 թվականից ՀՌԱԿ Հանրապետական Վարչության 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկությունը այսօր համախոհների մեծ «բանակ» է հավաքում, սակայն ազգային շահերին ծառայող իրական քաղաքակական համակարգ ձևավորելը պահանջում է, որպեսզի ԱԺ պատգամավորները ԱԺ տարածքից դուրս օժտված չլինեն անձեռնամխելիությամբ: Հետևաբար համոզված ենք, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգը «ընկերակցելով» անձեռնմխելիության մասնակի վերցման հետ կբերի քաղաքական համակարգի կայացմանը և ընտրական գործընթացների որակի բարձրացմանը:
ՀՌԱԿ Հանրապետական վարչություն