Այսօր «Հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնի» կազմակերպած միջոցառմանը, որին մասնակցում էին մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ, հրավիրված էին նաեւ սոցոլորտի պատասխանատուներ, սակայն նրանցից եւ ոչ մեկը ժամանակ չէր գտել մասնակցելու այդ ցերեկույթին: Պաշտոնյաներից ներկա էր միայն Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող 15-35 տարեկան սաները Նոր Տարվան ընդառաջ երգում էին, պարում, արտասանում: Համր երեխաների բանաստեղծություններն էլ թարգմանվում էին հյուրերի համար: Ներկա էր նաեւ Ձմեռ Պապը, նա բոլորի համար նվերներ էր բերել:
Մանրամասները՝ վաղվա «Առավոտում»
Անուշ ԽԵՉՈՅԱՆ