Դեկտեմբերի 12-ին Վարդենիս քաղաքի Խ. Ստեփանյան փողոցի թիվ 19 շենքի 45-րդ բնակարանի բնակիչները մահացել են սրտի կաթվածից: Այդ մասին մեզ հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ բնակիչները չեն արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին: Պարզվել է, որ տարեց ամուսինները՝ 92-ամյա Հայկ եւ 80-ամյա Լուսիկ Տրուզյանները, մահացել են մի քանի օրվա տարբերությամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ