Մեզ հայտնի դարձավ, որ «Առավոտ» օրաթերթի բոլոր համարներն այսօր առավոտյան «հավաքել» են նաեւ Էջմիածին քաղաքում: Այդ մասին ահազանգում են «Առավոտի» ընթերցողները: Թե ի՞նչ պատճառով` մեզ չհաջողվեց ճշտել:
Ի պատասխան կրպակներում «Առավոտ» փնտրողների հարցերին, կրպակի աշխատակիցներն ասել են, թե ինչ-որ մարդիկ առավոտյան, թերթերը ստանալուց անմիջապես հետո, գնել են «Առավոտի» բոլոր համարները: