Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկայինի տեսուչը որդու ուսման վարձն է մուծել

Դեկտեմբեր 27,2011 18:12

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԿԱ ՊԵԿ  Վանաձորի տարածքային հարկային տեսչության ավագ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերի համաձայն` Վանաձորի տարածքային հարկային տեսչության հարկային ավագ տեսուչի որդին, վճարովի հիմունքներով սովորել է ՀՀ պետական ագրարային համալսարանում: Տեսուչը, օգտագործելով պաշտոնեական դիրքը,  Վանաձորում գործող թվով 6 ընկերություններից 2004-2010թթ. պահանջել է, որ փոխանցեն իր որդու ուսման վարձը:

Միաժամանակ` 2005-2008թթ. հաստատապես տեղյակ լինելով այն մասին, որ իր եղբորորդին առանց պետական գրանցման Լոռու մարզի Արջուտ գյուղում զբաղվում է  ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ` միջոցներ չի ձեռնարկել  վերջինիս գործունեությունը դադարեցնելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ` էական վնաս պատճառելով պետությանը:

Բացի այդ, վերոհիշյալ հարկային տեսչության ավագ հարկային տեսուչը, իմանալով, որ  2003-2009թթ. Վանաձորի Թումանյան-1 հասցեում գործող «Վակուլիկ»  ՍՊ ընկերության տնօրենը` իր մայրը, հիշյալ ՍՊ ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ կեղծ դիմում-հայտարարություն է տվել եւ դրանից բխող հարկային հաշվետվություններ չի ներկայացրել,   ինչպես նաեւ թաքցնելով ընկերությունում աշխատող, բայց չգրանցված աշխատակիցների առկայության հանգամանքը, իր ծառայողական պարտականությունները չի կատարել եւ չի կանխել հարկային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարելը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Լոռու մարզի դատախազը քրեական գործը զեկուցագրով ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազին` նախաքննության կատարման համար հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031