Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանս­պորտի աշխատանքի տևողությունը Ամանորին երկարացվել է

Դեկտեմբեր 27,2011 17:37

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ Ամանորի տոնական օրերին մայրաքաղաքում բնակչության տրանսպորտային սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով՝ Երևանի մետրոպոլիտենի և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանս­պորտի աշխատանքի տևողությունը 2011թ. դեկտեմբերի 31-ին երկարացվել և աշխատանքի ավարտը սահմանվել է 2012թ. հունվարի 1-ի ժամը 200 -ը:

2012թ. հունվարի 1-ից մինչև 8-ը ներառյալ՝ ներքաղաքային հասարակական տրանս­պորտի աշխատանքի ավարտը սահմանվել է ժամը 24 00-ը:

2012թ. հունվարի 9-ից ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխա­տանքը կկազմակերպվի ամենօրյա գրաֆիկով:

Քաղաքապետի նույն կարգադրությամբ 2011թ. դեկտեմբերի 30-ի ժամը 1800-ից մինչև 2012թ. հունվարի 9-ի ժամը 900-ը՝ ներ­քաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններում սահմանվել է հեր­թապահություն:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031