Զոհվածների հարազատները խիստ վիրավորված են 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ Հատուկ Քննչական ծառայության հրապարակած զեկույցից, մասնավորապես՝ 10 սպանություններին առնչվող հատվածից։ «Մեր նյարդերի հետ են խաղում: Եթե ասում են, որ գիտեն, թե ովքեր են «Չերյոմուխա-7» տեսակի զենք կիրառած 4 ոստիկանները եւ նրանք չեն ասում թե ով որ ուղղությամբ է կրակել, թող իրենց մեթոդներով նրանց հարցաքննեն, ինչո՞ւ չեն հարցաքննում, չեն պատժում նրանց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պարոն Բաղդասարյանը, վստահեցնելով, որ պատասխանը բոլորին է հայտնի:
ՀՔԾ հրապարակած զեկույցին ծանոթանալով, մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն ասաց. «Մեր երեխաններին նրանք անվանեցին հանցագործներ, որը չի համապատասխանում իրականությանը»:
Ավելի մանրամասն կարդացեք այստեղ