Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները վատ հիշողություն ունեն

Դեկտեմբեր 27,2011 16:42

Այսօր ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դատավարության ընթացքում անկախ այն բանից, թե մեղադրող կողմն ինչ էր ասում, ըստ էության առանց լսելու էլ, թե իրենց ինչ էին հարցնում` տուժած 7 ոստիկանները միանգամից ոտքի էին կանգնում ու ասում, որ համաձայն են, ընդունում են, չեն առարկում: Դատական նիստի ընդմիջման ընթացքում, Aravot.am-ը տուժած ոստիկաններից մի քանիսին հարցրեց, թե կոնկրետ ինչից են տուժել, ինչպե՞ս են իրենց վնասել ՀԱԿ ակտիվիստները, բոլորն անգիր արած պատասխանում էին. «Մենք ձեր հարցին չենք կարող պատասխանել»:

Անգամ հարցին` դուք իսկապե՞ս տուժել եք, թե՞ վերեւից են ստիպել, որ տուժող ներկայանաք` նույն պատասխանն էին տալիս: Միայն տուժողներից մեկը «անգիրից» դուրս պատասխան տվեց. երբ խնդրեցինք պատմել, թե դեպքի օրն ինչ է եղել: Ասաց, որ դեպքն օգոստոսին է եղել, ինքը չի հիշում: Լրագրողներից մեկի հարցին` բա ո՞նց եք ցուցմունք տալու, որ բան չեք հիշում` նա պատասխանեց. «Կփորձեմ, բայց հիմա չեմ հիշում»: Խնդրեցինք գոնե առանց մանրամասների 4 ամիս առաջվա դեպքը մի կերպ հիշել` ի՞նչ են ձեզ արել, քաշքշե՞լ են, ի՞նչ վնասվածք եք ստացել. «Ես իրավասու չեմ ձեր հարցերին պատասխանել»:

Ի տարբերություն տուժողների` մեղադրյալ Դավիթ Քիրամիջյանն ասաց, որ իր հիշողությունը տեղում է. «Տուժողներին դեպքից 2 օր հետո էլ հարցնեիք` էլի բան չէին հիշելու: Իրենք չեն հիշել ու չեն էլ հիշելու, որովհետեւ ոչ մի բան չի եղել, որ հիշեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031