Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բուքմեյքերի սպանությունը փորձում են կոծկել`«Առավոտի» համարները գողանալո՞վ

Դեկտեմբեր 27,2011 16:35

Այսօր մի երիտասարդ Գյումրու բոլոր կրպակներից հավաքել է մեր օրաթերթի համարները: Այս անգամ պատճառը ոչ թե Գյումրու այս կամ այն պաշտոնյային վերաբերող անցանկալի հրապարակումն է, այլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` մայրաքաղաքի «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարի դաժան սպանության մասին պատմող նյութը:

Հիշեցնենք, որ երեկ «Աղի ջուր» լճում հայտնաբերվել է 40-ամյա Գագիկ Կիրակոսյանի դանակահարված դին, սպանության մեջ կասկածում են Երևանի բնակիչ, 26-ամյա Մհեր Խաչատրյանին, որն արդեն ձերբակալված է:

Գյումրու դատարանին հարակից կրպակներից մեկի աշխատակիցը մեզ մանրամասնեց, որ «Առավոտի» համարները հավաքող երիտասարդը կատարել է այդ դեպքի հետ անմիջապես առնչություն ունեցող մարդկանցից մեկի մոտ ընկերոջ հանձնարարականը: Ամենայն հավանականությամբ, խոսքը բուքմեյքերական գրասենյակի տիրոջը դանակահարած 26-ամյա Մհեր Խաչատրյանի ընկերոջ մասին է: «Ես անգամ չհասցրեցի կարդալ թերթը, երիտասարդը եկավ ու ասաց, որ ժամանակ չկա` վռազ է, իրեն հանձնարարել են`արագ քաղաքով մեկ շրջել ու առնել «Առավոտի» այսօրվա բոլոր համարները: Էդ տղայի ասելուց իմացա, թե ինչու է հավաքում թերթերը: Բայց էնքան հիմար են, որ չգիտեն, թե թերթից առաջ ինտերնետն է այդ մասին գրում», -ծիծաղելով պատմեց մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Տեսանյութը՝ ՀՀ ոստիկանության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031