Սպիտակ արջի Սիկու մականունով ձագուկն այն բանից հետո, երբ նրա լուսանկարներն իր կայքում տեղադրեց Դանիայի վայրի բնության սկանդինավյան այգին՝ վերածվել է համացանցային նոր սենսացիայի:
Արջուկը լույս աշխարհ է եկել նոյեմբերի վերջին, բայց մի քանի օր անց պարզվել է, որ նրա մոր մոտ կաթնազատում չկա: Ձագուկին մահ էր սպառնում, բայց նրան որոշեցին փրկել ձեռքով կերակրելու միջոցով:
Եվ ահա շշով կերակրվելու մեկ ամիս հետո՝ Սիկուն 2 կիլոգրամ քաշ է հավաքել եւ բացվել են նրա աչքերը: Հիմա նա կշռում է 3,2 կգ:
Ըստ https://ittrend.am-ի
Կարդացեք նաև