Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դատավարությանը մասնակցելու էին եկել մոտ 2 տասնյակ ՀԱԿ ակտիվիստներ, այդ թվում` Վարդգես Գասպարին, որին դատական կարգադրիչները ոչ մի կերպ թույլ չէին տալիս մտնել դատարան: Բանը հասավ նրան, որ Վարդգես Գասպարիին դատարանի դռներին հարվածելու համար սկսեցին հրել, հարվածներով ու բռնի ուժով հեռու տանել: Հրմշտոցի արդյունքում դատական կարգադրիչները պատռեցին Գասպարիի վերնահագուստը, պոկեցին կոշիկները:
Երբ Տիգրան Առաքելյանին ոգեւորելու եկած նրա ընկերները կարգադրիչներին հարցնում էին` ինչո՞ւ չեք թողնում ներս մտնենք, կարո՞ղ եք բացատրել, վերջիններս պատասխանում էին. «Ըտենց, դատարանի դռները մի ջարդի, ոչ մեկը քեզ իրավունք չի տվել դատարանի դուռը ջարդելու: Ձենդ մի’ բարձրացրա, իմ հետ ձեռով մի’ խոսա»:
Վարդգես Գասպարին «ոչուփուչ», «տականք» էր անվանում դատական կարգադրիչներին, վերջիններս էլ «տո ոչուփուչը դու ես, տականքը դու ես» ասելով` Գասպարիին հրում էին դեպի աստիճանները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև