Արդեն երրորդ տասնամյակն է, ինչ «Կանչ» մանկապատանեկան թերթը ներկայացնում է պատանեկան սպորտի լավագույն տասնյակը, եւ հավատարիմ մնալով իր սկզբունքին՝ չի անում դասակարգում: Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ մեդալների առատության պատճառով շատ պատանիներ չեն ընդգրկվել տասնյակում:
Այս տարի արդյունքներն զգալիորեն բարելավեց պատանի ծանրորդ Գոռ Մինասյանը: Նա Եվրոպայի առաջնությունից բերեց ոսկե մեդալ, փայլուն հանդես եկավ աշխարհի առաջնությունում` նվաճելով ամենաբարձր պարգեւը: Գոռը նաեւ մասնակցել է մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը եւ դարձել արծաթե մեդալակիր: Պատանի ծանրորդն այս տարի ընդհանուր առմամբ նվաճել է 10 մեդալ, որից 7-ը` ոսկե, 3-ը` արծաթե, սահմանել՝ իր տարիքային խմբի աշխարհի ռեկորդ: Այս հաղթանակների շնորհիվ նա այսօր գլխավորում է պատանի մարզիկների լավագույն տասնյակը:
ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆ: Ծանրամարտ, աշխարհի պատանեկան առաջնություն, Եվրոպայի պատանեկան առաջնություն, 1-ին տեղ, Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց ՊՈԱԿ:
ԳՐԻԳՈՐ ՄԽԻԹԱՐՅԱՆ: Սամբո, աշխարհի պատանեկան առաջնություն, 1-ին տեղ, Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց ՊՈԱԿ:
ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆ: Շախմատ, աշխարհի պատանիների չեմպիոն:
ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ: Ծանրամարտ, աշխարհի պատանեկան առաջնություն, 2-րդ տեղ, Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան համալիր մարզադպրոց ՊՈԱԿ:
ԱԼԲԵՐՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ: Հունահռոմեական ըմբշամարտ, աշխարհի պատանեկան առաջնություն, 2-րդ տեղ, «Սևան» ԳՄԿԸ, Արտիմեդի ՄՊՄԴ:
ԻԶԱԲԵԼԼԱ ՅԱՅԼՅԱՆ: Ծանրամարտ, Եվրոպայի պատանեկան առաջնություն, 1-ին տեղ, Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց ՊՈԱԿ:
ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ: Շախմատ, Եվրոպայի պատանեկան առաջնություն, 1-ին տեղ, շախմատի ակադեմիա:
ՀՐԱՅՐ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ: Բռնցքամարտ, Եվրոպայի պատանեկան առաջնություն, 1-ին տեղ, Վանաձորի Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց:
ՍԱՐԳԻՍ ՔՈՉԱՐՅԱՆ: Հունահռոմեական ըմբշամարտ, Եվրոպայի պատանեկան առաջնություն, 1-ին տեղ, «Հայաստան՚» ՄՀԿ Ռ. Վարդանյանի անվան Օլիմպիական հերթափոխի ըմբշամարտի մասնագիտացված դպրոց:
ԳԱՌՆԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ: Բռնցքամարտ, Եվրոպայի պատանեկան առաջնություն, 1-ին տեղ, «Աշխատանքային ռեզերվներ՚» ՄՀԿ, Վանաձոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ